Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • Հայաստանը սպասում է պատերազմի՞ն

    Հայաստանը սպասում է պատերազմի՞ն

    08.09.2013| 15:16
    ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է օդանավ ուղարկել Սիրիա ՌԴ և ԱՊՀ երկրների այն քաղաքացիներրի հետևից, ովքեր ուզում են հեռանալ Սիրիայից: Այս մասին երեկ հայտարարել է նախարարության ներկայացուցիչ Իրինա Ռոսիուսը:
  • Հայաստանը կարող  է վերանայել ժամանակի հաշվարկման կարգը

    Հայաստանը կարող է վերանայել ժամանակի հաշվարկման կարգը

    08.09.2013| 15:14
    ՌԴ խորհրդարանի կոմունիստական ֆրակցիան օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում են վերադարձնել ձմեռային ժամանակը, ինչպես նաև տարածքները բաժանել ըստ ժամային գոտիների ինչպես եղել է ԽՍՀՄ ժամանակ:
  • Տեր-Պետրոսյանը խոսել է «չխոսելով»

    Տեր-Պետրոսյանը խոսել է «չխոսելով»

    08.09.2013| 13:29
    Երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության խնդրին: Նա հիմնականում խոսել է այն մասին, թե ինչ «նվաստացուցիչ կերպով» է Սերժ Սարգսյանը Ռուսաստանում այդ որոշումը կայացրել, և շրջանցել է այն հարցը, թե ինչ է Հայաստանին տալու այդ անդամակցությունը:
  • «Շոու է՞, թե՞ դժբախտ պատահար»

    «Շոու է՞, թե՞ դժբախտ պատահար»

    07.09.2013| 18:39
    Բոլորովին վերջերս էր. Սևան-Երևան մայրուղու ճանապարհահատվածներից մեկում «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա էր կողաշրջվել: Անցնում էինք այդ ճանապարհով:
  • Ցորենի աննախադեպ բերք է սպասվում

    Ցորենի աննախադեպ բերք է սպասվում

    07.09.2013| 17:04
    Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թ.-ին հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ընդհանուր ցանքատարածությունները կազմել են 17, 8529 հա, նախորդ տարվա՝ 17,1816 հա-ի փոխարեն: Օրվա օպերատիվ տվյալներով՝ հնձվել է ցանքերի շուրջ 92 տոկոսը և արտադրվել՝ 491 հազար տոննա համախառն բերք: Միջին բերքատվությունը 29,8 ց/հա է, նախորդ տարվա 26,5 ց/հա-ի դիմաց: Կանխատեսվում է, որ այս տարի հանրապետությունում կհավաքվի 530-535 հազար տոննա համախառն բերք, նախորդ տարվա 456,1 հազար տոննայի փոխարեն:
  • Այսօր Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրն է

    Այսօր Ալեքսանդր Թոփչյանի ծննդյան օրն է

    07.09.2013| 15:04
    Այսօր հայ գրաքննադատ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ ԱլեքսանդրԹոփչյանի ծննդյան օրն է: Ալ. Թոփչյանը հայտնի է նախևառաջ որպես գրաքննադատ: 60-80թթ ընթացքում Հայաստանի, Մոսկվայի և միութենական այլ հանրապետությունների գրական մամուլում տպագրված հոդվածները նրան միութենական ճանաչում բերեցին:
  • Ֆուտբոլի բակային մրցաշար՝ Վանաձորում

    Ֆուտբոլի բակային մրցաշար՝ Վանաձորում

    07.09.2013| 13:34
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) և “Լոռու ուսանողական միավորում” ՀԿ-ն սեպտեմբերի 10-20-ը Վանաձորում կանցկացնեն ֆուտբոլի բակային պատանեկան մրցաշար։ Նշենք, որ հենց Վանաձորի պատանեկան թիմերն են դիմել ՀԵՀ-ի Լոռու մարզային կենտրոնին նման ծրագիր կազմակերպելու համար։
  • «Ֆոլկլորի համար չկա սահման…»

    «Ֆոլկլորի համար չկա սահման…»

    07.09.2013| 10:59
    «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ սեպտեմբերի 7-12-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոն: Մասնակցելու են ավանդական երգի-պարի և նվագարանային երաժշտության խմբեր Հայաստանից, նաև ՝ Չեխիայից, Իտալիայից, Լիտվայից:
  • ՀՀԿ Կանանց խորհուրդը ամփոփում է կատարած աշխատանքները

    ՀՀԿ Կանանց խորհուրդը ամփոփում է կատարած աշխատանքները

    07.09.2013| 10:54
    Սեպտեմբերի յոթին Ծաղկաձորում ՀՀԿ Կանանց խորհուրդը անցկացնում է իր ամենամյա սեմինարը՝ լիագումար նիստում ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը կներկայացնի երկու հազար տասներեք թվականի գործունեությունը, ապա կհաղորդվի տեղեկատվություն տարածքային կազմակերպությունների կանանց խորհուրդների կատարած աշխատանքների մասին:
  • Իտալիայի դեսպանը հույս է հայտնում, որ ՀՀ դիվանագիտությունը հաջողություն կունենա

    Իտալիայի դեսպանը հույս է հայտնում, որ ՀՀ դիվանագիտությունը հաջողություն կունենա

    06.09.2013| 18:44
    «Հայաստանի որոշումը բոլորին զարմացրեց աշխարհում, մասնավորապես՝ Եվրոպային։ Այն անսպասելի էր։ Թեև կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը կշարունակի քննարկումները, որպեսզի պարզի, թե ինչպիսի տարածք է ստեղծվել երկու տարբեր համաձայնագրերը համատեղելու համար։ Հույս ունեմ՝ բանակցությունները ԵՄ-ի հետ չեն դադարեցվի։ Մինչ այժմ Հայաստանը կարողացել է բանեցնել հմուտ դիվանագիտություն. մեկ ոտքը եղել է Արևմուտքում, մյուս ոտքը՝ Արևելքում։ Կարծում եմ՝ հայկական դիվանագիտության այդ մոտեցումը հաջողություն կունենա»։